15:31  ,  20 հուլիսի, 2020

Արտակ Օսեյանը գլխավորեց «Փյունիկը» (ֆոտո)

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 33-ամյա մարզիչ Արտակ Օսեյանի հետ։ Արտակ Օսեյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արտակ Օսեյանի վերջին աշխատավայրը եղել է «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն։

Արտակ Օսեյանի մարզչական շտաբը. Կարեն Սիմոնյան (Ավագ մարզիչ), Էրիկ Նազարյան (Օգնական), Վլադիմիր Վարդանյան (Դարպասապահների մարզիչ), Չիրո Հոսեյնի Վարդեյ (Ֆիզպատրաստության մարզիչ)։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություն է մաղթել նոր մարզչական շտաբին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով