18:09  ,  20 հուլիսի, 2020

Լևանդովսկին՝ Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, Մարիո Գյոտցեն՝ գլխավոր հիասթափություն

Գերմանական Kicker պարբերականը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների շրջանում անցկացրած հարցումենրի շնորհիվ պարզել է Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մրցաշրջանի գլխավոր հիասթափությանը:

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը ստացած ձայների թվով առաջ է անցել «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյից և «Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխից:

Մրցաշրջանի գլխավոր հիասթափությունը Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն է, որ արդեն ազատ գործակալի կարգավիճակ ունի: 

Բունդեսլիգայի լավագույն դարպասապահ է ճանաչվել «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, իսկ վատագույնը՝ «Շալկե 04»-ից «Բավարիա» տեղափոխված Ալեքսանդր Նյուբելը:

Հարցվածների համոզմամբ՝ մրցաշրջանի լավագույն մարզիչը «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն է, իսկ վատագույնը՝ «Հերտայից» հեռացած Յուրգեն Կլինսմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում