01:03  ,  20 հուլիսի, 2020

«Աթլետիկոն»՝ բրոնզե մեդալակիր, «Սեւիլիան» չորրորդն է, վերջին տուրի արդյունքները (տեսանյութ)

Ավարտվեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը։ Վերջին տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ռեալ Սոսյեդադի» հետ եւ 70 միավորով գրավեց երրորդ տեղը։ «Սեւիլիան» 1։0 հաշվով պարտության մատնեց «Վալենսիային» եւ 70 միավորով եզրափակեց լավագույն քառյակը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ «Աթլետիկոն» ու «Սեւիլիան» առաջնության երկու հանդիպումն էլ ավարտել են ոչ ոքի, իսկ գոլերի տարբերությամբ առավելություն ունի «Աթլետիկոն»։

Չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվելիս 2։2 հաշվով խաղաց «Լեգանեսի» հետ եւ առաջնությունն ավարտեց 87 միավորով՝ 5 միավորի առավելությամբ փոխչեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ։

«Էսպանյոլը», «Մալյորկան» ու «Լեգանեսը» դուրս մնացին Լա Լիգայից։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 1։1 (տեսանյութ)

Կոկե, 30 - Ադնան Յանուզայ 87

«Սեւիլիա» - «Վալենսիա»՝ 1։0 (տեսանյութ)

Սերխիո Ռեգիլոն, 55

«Լեգանես» - «Ռեալ»՝ 2։2 (տեսանյութ)

Բրիան Խիլ, 45+2, Ռոժե Ասալե, 78 - Սերխիո Ռամոս, 9, Մարկո Ասենսիո, 52

«Վիլյառեալ» - «Էյբար»՝ 4։0

Անդրեա Զամբո Անգիսա, 71, Ժերար Մորենո, 86, 89, Մոյ Գոմես, 90+4

«Վալյադոլիդ» - «Բետիս»՝ 2։0

Սերխի Գվարդիոլա, 45+1, Օսկար Պլանո, 63

«Էսպանյոլ» - «Սելտա»՝ 0։0

«Գրանադա» - «Աթլետիկ»՝ 4։0

Ռոբերտո Սոլդադո, 29, Անտոնիո Պուերտաս, 55, Կառլոս Ֆերնանդես, 67, Անխել Մոնտորո, 90+4

 «Լեւանտե» - «Խետաֆե»՝ 1։0

Կոկե, 90+9

«Օսասունա» - «Մալյորկա»՝ 2։2

Ադրիան Լոպես, 21, Ինյիգո Պերես, 68, Խոսե Մանուել Արնաիս, 90+1 - Լումոր, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում