23:32  ,  19 հուլիսի, 2020

«Նապոլին» ուժեղ էր «Ուդինեզեից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Նապոլին» տանը խաղաց «Ուդինեզեի» հետ եւ 2։1 հաշվով հաղթանակ տարավ ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ։

Հյուրերն առաջինը հասան հաջողության։ 22-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը։ 31-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը։ Դաշտի տերերի հաղթական գոլը ավելացված 5-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն։

«Նապոլին» 56 միավորով 6-րդն է եւ նույնքան միավոր վաստակած «Միլանից» առաջ է գոլերի տարբերությամբ։ «Ուդինեզեն» 16-րդն է՝ 33 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Նապոլի» - «Ուդինեզե»՝ 2։1 (տեսանյութ)

Արկադիուշ Միլիկ, 31, Մատեո Պոլիտանո, 90+5 - Ռոդրիգո Դե Պաուլ, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում