20:53  ,  19 հուլիսի, 2020

«Բարսելոնան» տպավորիչ հաղթանակով ավարտեց մրցաշրջանը Լա Լիգայում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ալավեսին»։ Իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին։ Աչքի ընկան նաեւ Անսու Ֆատին, Լուիս Սուարեսը եւ Նելսոն Սեմեդուն։

Փոխչեմպիոնի կոչումը նվաճած «Բարսելոնան» առաջնությունն ավարտեց 82 միավորով։ «Ալավեսը» 39 միավորով ընթացիկ 15-րդ տեղում է եւ պահպանեց տեղը Լա Լիգայում։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ալավես» - «Բարսելոնա»՝ 0։5 (տեսանյութ)

Անսու Ֆատի, 24, Լիոնել Մեսի, 34, 75, Լուիս Սուարես, 44, Նելսոն Սեմեդու, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում