19:53  ,  19 հուլիսի, 2020

Լյուիս Հեմիլթոնը՝ Հունգարիայի Մեծ մրցանակի հաղթող

«Հունգարոռինգում» «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի երրորդ փուլը Հունգարիայի Մեծ մրցանակը։

Երկրորդը վերջնագիծ հասավ «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը։ Երրորդը դարձավ Հեմիլթոնի թիմակից Վալտերի Բոտասը։

Ֆորմուլա-1, Հունգարիայի Մեծ մրցանակ

  1. Լյուիս Հեմիլթոնը («Մերսեդես»)՝ 70 շրջան
  2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +8,702
  3. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +9,452
  4. Լենս Սթրոլ («Ռեյսինգ Փոյնթ») +57,579
  5. Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +1.18,316
  6. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +1 շրջան
  7. Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ») +1 շրջան
  8. Դանիել Ռիկարդո («Ռենո») +1 շրջան
  9. Կեւին Մագնուսեն («Հաաս») +1 շրջան
  10. Կառլոս Սայնս կրտսեր («Մաքլարեն») +1 շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում