13:09  ,  19 հուլիսի, 2020

UFC Fight Night․ Արման Ծառուկյանը պարտության է մատնել Դավի Ռամոսին եւ հաղթանակը նվիրել հայերին

Աբու Դաբիի մոտ գտնվող Յաս արհեստական կղզում տեղի է ունեցել խառը մենամարտերի UFC Fight Night-ը։ Մասնակցել է նաեւ ռուսաստանցի թեթեւքաշային Արման Ծառուկյանը, որը վստահ հաղթանակ է տարել 33-ամյա բրազիլացի Դավի Ռամոսի նկատմամբ։

23-ամյա կրասնոդարցի մարզիկն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 30-27 հաշվով։ Արման Ծառուկյանը հաղթանակը նվիրել է հայերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս