21:07  ,  18 հուլիսի, 2020

«Ատալանտան» չհաղթեց «Վերոնային» եւ մնաց երրորդ տեղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվեց «Վերոնային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Հյուրերը 50-րդ րոպեին հաշիվը բացեցին կոլումբացի հարձակվող Դուվան Սապատայի գոլի շնորհիվ, սակայն արդեն 9 րոպե անց «Վերոնան» վերականգնեց հավասարությունը։ Աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Մատեո Պեսինան։

«Ատալանտան» 71 միավորով մնաց երրորդ տեղում։ Նույնքան միավոր ունի նաեւ մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերը»։ «Վերոնան» 9-րդն է՝ 45 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Վերոնա» - «Ատալանտա»՝ 1։1 (տեսանյութ)

Մատեո Պեսինա, 59 - Դուվան Սապատա, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով