10:17  ,  18 հուլիսի, 2020

Սիմոն Մարտիրոսյան. Կեցցե՛ք տղերք,մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ, փա՜ռք հայ զինվորին և սպային

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը զորակցությունն է հայտնել Հայաստանի Զինված ուժերին։

«Ես խստորեն դատապարտում եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ՀՀ պետական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ։ Հատկապես անընդունելի է խաղաղ բնակչությանը թիրախավորելը,ինչը ցույց է տալիս ստոր թշնամու իրական դեմքը։ Մեր փառապանծ բանակի հզոր զինվորները հերթական անգամ ապացուցում են,որ տարածաշրջանի ամենահզոր և մարտունակ բանակը մերն է։

Կեցցե՛ք տղերք,մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ։

ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻՆ

ՓԱՌՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ և ՍՊԱՅԻՆ

ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ԸՆԿԱԾՆԵՐԻՆ»,- Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Մարտիրոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում