19:40  +04,  17 հուլիսի, 2020

«Ուրարտուն» ձեռք է բերել 25-ամյա բրազիլացի պաշտպանի

Երեւանի «Ուրարտուն» պայմանագիր է կնքել 25-ամյա բրազիլացի պաշտպան Ջեյմս Սանթոս Դաս Նևեսի հետ, որը բրազիլական «Ինտերնասիոնալի» սան է, հանդես է եկել նաև բրազիլական «Ռեդ Բուլ Բրագանտինո», «Սամպայո Կորեա», «Կամպինենսե» ակումբներում։

«Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Այս ակումբը լավ ենթակառուցվածքներ ունի։ Հայաստանում խաղալու փորձ արդեն ունեմ, անգամ հասցրել եմ «Ուրարտուի» հետ խաղալ։ Հիշում եմ, որ դժվար հանդիպում էր, որովհետև այս թիմի կազմում լավ ֆուտբոլիստներ կան, դրանում ես համոզվեցի, երբ առաջին մարզումն անցկացրի «Ուրարտուի» կազմում»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ջեյմսը 2019/20 մրցաշրջանն անցկացրել է «Արարատում»՝ մասնակցելով 14 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ