18:33  ,  17 հուլիսի, 2020

Արթուր Ալեքսանյան․ Վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել (ֆոտո)

Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը զորակցությունն է հայտնել Հայաստանի Զինված ուժերին։

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել:

Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:

Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։

Ես ձեզանից մե՛կն եմ։

Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»,- Ինստագրամում գրել է Արթուր Ալեքսանյանը։

View this post on Instagram

A post shared by Artur Aleksanyan (@arturaleksanyan_) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում