09:44  ,  17 հուլիսի, 2020

Սետիեն. «Օսասունայի» խփած 2 գոլը ոչինչ չի նշանակում, «Բարսելոնան» արժանի էր հաղթանակի

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը մեկնաբանել է Լա Լիգայի 37-րդ տուրում «Կամպ Նոու» ստադիոնում «Օսասունայից» կրած պարտությունը, որը զրկեց թիմին Լա Լիգայի չեմպիոնությունից:

«Մենք գերազանցում էինք «Օսասունային» և արժանի էինք հաղթանակի: Այն, որ «Օսասունան» 2 գոլ խփեց մեզ, դա ոչինչ չի նշանակում:

«Բարսելոնան» այժմ պետք է մտածի միայն Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին»,- Սետիենի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Վիլյառեալի» նկատմամբ հաղթանակ տարավ 2:1 հաշվով և 34-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում