01:34  ,  17 հուլիսի, 2020

«Ինտերը» խոշոր հաշվով հաղթեց ՍՊԱԼ-ին (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 33-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվել էր ՍՊԱԼ-ին: Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ խոշոր՝ 3:0 հաշվով:

37-րդ րոպեին խաղի հաշիվը չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխանցումից հետո բացեց իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան: 55-րդ րոպեին «Ինտերի» առավելությունը կրկնապատկեց իտալացի պաշտպան Կրիստիանո Բիրագին: 60-րդ րոպեին Բիրագիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը, իսկ 74-րդ րոպեին անգլիացի պաշտպան Էշլի Յանգի փոխանցումից հետո «Ինտերի» չորրորդ գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինին:

Այժմ «Ինտերն» ունի 71 միավոր և մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Առաջատարը «Յուվենտուսն» է՝ 77 միավորով, իսկ ՍՊԱԼ-ը 19 միավորով վերջին տեղում է:

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

ՍՊԱԼ - «Ինտեր»՝ 0:4 (տեսանյութ)

Անտոնիո Կանդրևա, 37, Կրիստիանո Բիրագի, 55, Ալեքսիս Սանչես, 60, Ռոբերտո Գալյարդինի, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով