23:10  ,  16 հուլիսի, 2020

«Լեսթերը» հաղթեց, «Էվերտոնը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում «Լեսթերը» ընդունել էր «Շեֆիլդին», իսկ «Էվերտոնը»՝ «Աստոն Վիլային»:

«Լեսթերը» 2:0 հաղթանակ տարավ «Շեֆիլդի» նկատմամբ: Գոլերի հեղինակ դարձան իսպանացի հարձակվող Այոսա Պերեսը և անգլիացի կիսապաշտպան Դեմարայ Գրեյը:

«Էվերտոնն» ու «Աստոն Վիլան» չկարողացան պարզել հաղթողին: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: 

Խաղի հաշիվը 72-րդ րոպեին բացեց հյուրերի անգլիացի պաշտպան Էզրի Կոսնան, 87-րդ րոպեին «Էվերտոնի» անգլիացի հարձակվող Տեո Ուոլկոտը խփեց պատասխան գոլը:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լեսթերն» այժմ 62 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Էվերտոնը» 11-րդն է՝ 46 միավորով:

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լեսթեր» - «Շեֆիլդ»՝ 2:0 (տեսանյութ)

Այոսա Պերես, 29, Դեմարայ Գրեյ, 79 

«Էվերտոն» - «Աստոն Վիլա»՝ 1:1 (տեսանյութ)

Տեո Ուոլկոտ, 87 - Էզրի Կոսնա, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով