14:09  ,  16 հուլիսի, 2020

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» 20-ամյա կիսապաշտպանին

«Բարսելոնայի» ղեկավարությունը դիմել է Լոնդոնի «Տոտենհեմին» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ռայան Սեսենյոնի տրանսֆերի հարցով, հաղորդում է Sky Sports-ը։

Կատալոնական ակումբի սկաուտները Սեսենյոնին հետեւում են 2018 թվականից, երբ նա հանդես էր գալիս «Ֆուլհեմում» եւ ճանաչվեց Չեմպիոնշիփի լավագույն ֆուտբոլիստ, Անգլիական ֆուտբոլային լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Սեսենյոն «Տոտենհեմի» հետ հինգ տարվա պայմանագիր է կնքել 2019թ․ օգոստոսի 8-ին։ Գլխավոր թիմում անցկացրել է 12 հանդիպում։

Սեսենյոն 2018 թվականից Անգլիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի խաղացող է, անցկացրել է 10 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում