01:44  ,  16 հուլիսի, 2020

«Ռոման» ուժեղ էր «Վերոնայից», «Յուվենտուսն» ու «Լացիոն» չհաղթեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Ռոման» տանը խաղաց «Վերոնայի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմից մրցակցի դարպասը գրավեցին ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն եւ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայրաքաղաքային թիմի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 88-րդ րոպեին։

«Ռոման» 57 միավորով 5-րդն է եւ 4 միավորի առավելություն ունի 6-րդ եւ 7-րդ տեղերում ընթացող «Նապոլիի» եւ «Միլանի» նկատմամբ։

Չեմպիոն եւ առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ չկարողացավ հեռանալ հաղթանակով։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։ Թուրինյան թիմը 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ատալանտայից»։ «Սասուոլոն» 47 միավորով 8-րդն է։

69 միավորով երրորդ տեղում ընթացող «Լացիոն» 0։0 հաշվով ավարտեց հանդիպումը «Ուդինեզեի» հետ։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ռոմա» - «Վերոնա»՝ 2։1 (տեսանյութ)

Ժորդան Վերետու, 10, 11մ, Էդին Ջեկո, 45+4 - Մատեո Պեսինա, 47

«Սասուոլո» - «Յուվենտուս»՝ 3։3 (տեսանյութ)

Ֆիլիպ Ջուրիչիչ, 29, Դոմենիկո Բերարդի, 51, Ֆրանչեսկո Կապուտո, 54 - Դանիլո, 5, Գոնսալո Իգուաին, 12, Ալեքս Սանդրո, 64

«Ուդինեզե» - «Լացիո»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում