23:38  ,  15 հուլիսի, 2020

Դոմինիկ Տիմը՝ Բեռլինի ցուցադրական մրցաշարի հաղթող

Աշխարհի երրորդ ռակետ, ավստրիացի Դոմինիկ Տիմը դարձավ թենիսի Բեռլինի ցուցադրական մրցաշարի հաղթող։

Խոտածածկով կորտերում անցկացված մրցաշարի եզրափակիչում Դոմինիկ Տիմը մրցեց իտալացի Մատեո Բերետինիի հետ եւ առավելության հասավ 6:7 (4:7), 6:4, 10:8 հաշվով։ Պայքարը տեւեց 1,5 ժամ։

Երրորդ տեղի համար կմրցեն իտալացի Յանիկ Սիներն ու իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը։ Այդ հանդիպումը պետք է տեղի ունենար հուլիսի 15-ին, սակայն հետաձգվել է անձրեւի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում