22:57  ,  15 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Սիթիի» եւ «Տոտենհեմի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բորնմութին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան ու բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ Երկրորդ տեղն ապահոված «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 75 միավոր։ «Բորնմութը» 18-րդն է՝ 31 միավոր։

«Վուլվերհեմփթոնը» մրցակցի խաղադաշտում 1։1 հաշվով խաղաց «Բարնլիի» հետ, 56 միավորով 6-րդն է եւ 1 միավոր առաջ է 7-րդ տեղում ընթացող «Տոտենհեմից», որը հյուրընկալվելիս 3։1 հաշվով պարտության մատնեց «Նյուքասլին»։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում մրցակցի դարպասը գրավեցին հարձակվողներ, հարավկորեացի Սոն Հին Մինն ու անգլիացի Հարի Քեյնը, որը դարձավ դուբլի հեղինակ։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմութ»՝ 2։1 (տեսանյութ)

Դավիդ Սիլվա, 6, Գաբրիել Ժեզուս, 39 - Դեւիդ Բրուքս, 88

«Նյուքասլ» - «Տոտենհեմ»՝ 1։3 (տեսանյութ)

Մեթ Ռիթչի, 56 - Սոն Հին Մին, 27, Հարի Քեյն, 60, 90

«Բարնլի» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։1 (տեսանյութ)

Կրիս Վուդ, 90+5 - Ռաուլ Խիմենես, 76

 «Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 23։15 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում