21:49  ,  15 հուլիսի, 2020

Արցախցի Մանուէլ Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում անցկացված Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ միանձնյա գրավել է առաջին տեղը։

Հայկ Մարտիրոսյանը 6,5 միավորով գրավել է երկրորդ տեղը։

Լավագույն եռյակը եզրափակել է Շանթ Սարգսյանը՝ 6 միավոր։

Մրցաշարն անցկացվում էր շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 10-րդ կարգի էր` միջազգային գրոսմայստերի նորմայով (միջին վարկանիշը` 2499.4):

Կիրառվում էր Ֆիշերի ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մրցանակային հիմնադրամը 3 հազար ԱՄՆ դոլար էր:

Ֆոտո՝ chessfed.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English