18:47  ,  15 հուլիսի, 2020

Խոակին Կապառոսը լրագրողների հարցերին կպատասխանի հեռավար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հուլիսի 17-ին, 15։00-ից ուղիղ եթերում հեռավար կխատասխանի մեդիայի ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հեռավար ասուլիսն ուղիղ եթերում կհեռարձակի ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Մեդիայի այն ներկայացուցիչները  իրենց հարցերը կարող են ուղարկել մինչև հուլիսի 16-ը, 15:00-ն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն-ազգանունը և լրատվամիջոցը:

Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել առավելագույնը երեք՝ հստակ ձևակերպված հարց: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում