15:54  ,  15 հուլիսի, 2020

Սուարես. Այլևս իրատեսական չէ, որ «Բարսելոնան» կդառնա Իսպանիայի չեմպիոն

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Իսպանիայի առաջնությունում չեմպիոնական մրցավազքի մասին:

33-ամյա հարձակվողը կարծում է, որ «Բարսելոնան» այլևս չի կարող չեմպիոն դառնալ Իսպանիայի առաջնությունում և պետք է պայքարի Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար:

«Այլևս իրատեսական չէ, որ «Բարսելոնան» կդառնա Իսպանիայի չեմպիոն: Մենք չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք այնպիսի խաղերում, որոնցում միավորներ կորցնելու իրավունք չունեինք:

Այժմ պետք է կենտրոնանք Չեմպիոնների լիգայի վրա և փորձենք նվաճել այդ տիտղոսը»,- Սուարեսի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Այժմ «Ռեալը» մրցաշարային աղյուսակի առաջատար է՝ 83 միավորով, իսկ «Բարսելոնան» 79 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով