01:09  ,  15 հուլիսի, 2020

Ժիրուի գոլը հաղթանակ բերեց «Չելսիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում Լոնդոնի «Չելսինը» տանը մրցեց «Նորվիչ Սիթիի» հետ։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն։

«Չելսին» 63 միավորով երրորդ տեղում է, «Նորվիչ Սիթին» ունի 21 միավոր եւ վերջինն է։ Դեռ նախորդ տուրում հետնապահը կորցրել էր Պրեմյեր լիգայում տեղը պահպանելու հնարավորությունը։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Չելսի» - «Նորվիչ Սիթի»՝ 1։0 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 45+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում