19:22  ,  14 հուլիսի, 2020

«Արարատ-Արմենիան» պաշտպանեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» պաշտպանեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Բարձրագույն խմբի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Նոային» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

«Արարատ-Արմենիան» 52 միավորով երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ «Նոան» 48 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Եռյակում է նաեւ «Ալաշկերտը», որը հյուրընկալվելիս 4։2 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ եւ վաստակեց 47 միավոր։ «Շիրակը» 46 միավորով չորրորդն է։

Հայաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 2։0

Նարսինգ, 16, Օտուբանջո, 45

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 2։4

Կոնե, 34, 11մ, 87 - Մարմենտինի, 19, Բրայան, 50, Գալվաո, 61, Տանկով, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով