01:37  ,  14 հուլիսի, 2020

«Ինտերը» տարավ կամային հաղթանակ եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում Միլանի «Ինտերը» տանը մրցեց «Տորինոյի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Իտալացի հարձակվող Անդրեա Բելոտիի գոլի շնորհիվ առաջինը հաջողության հասան հյուրերը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ինտերի» անգլիացի պաշտպան Էշլի Յանգը խփեց պատասխան գոլը։ 3 րոպե անց ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինն առաջ մղեց իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին։ 61-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը մեծացրեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» 68 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ գոլերի տարբերությամբ առաջ անցնելով նույնքան միավոր ունեցող «Լացիոյից»։ «Տորինոն» 16-րդն է՝ 34 միավոր։ Առաջատար «Յուվենտուսն» ունի 76 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ինտեր» - «Տորինո»՝ 3։1 (տեսանյութ)

Էշլի Յանգ, 48, Դիեգո Գոդին, 51, Լաուտարո Մարտինես, 61 - Անդրեա Բելոտի, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով