01:01  ,  14 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդն» ավելացված 7-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Սաութհեմփթոնին»։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 2։2։

Արդեն 12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը։ Աչքի ընկավ «Սաութհեմփթոնի» շոտլանդացի կիսապաշտպան Ստյուարտ Արմստրոնգը։

20-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վերականգնեց հաշվի հավասարությունը։ 3 րոպե անց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը խփեց մանչեսթերյան թիմի երկրորդ գոլը։

Ավելացված 7-րդ րոպեին «Սաութհեմփթոնը» պարտությունից խուսափեց իռլանդացի հարձակվող Մայքլ Օբաֆեմիի գոլի շնորհիվ։

«Մանչեսթեր Յունայթեդը» 59 միավորով հավասարվեց չորրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիին» (59 միավոր) եւ գոլերի տարբերությամբ 5-րդն է։ «Սաութհեմփթոնը» 12-րդն է՝ 45 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 2։2 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 20, Անտոնի Մարտիալ, 23 - Ստյուարտ Արմստրոնգ, 12, Մայքլ Օբաֆեմի,  90+7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով