23:45  ,  13 հուլիսի, 2020

NBA-ի աստղը վարակվել է կորոնավիրուսով

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Հյուսթոն Ռոքեթս» ակումբի աստղ, 31-ամյա ամերիկացի Ռասել Ուեսթբրուքը վարակվել է կորոնավիրուսով եւ չի կարողացել մեկնել Օռլանդո, որտեղ կանցկավեն մրցաշրջանի մնացած հանդիպումները։

«Այո, թեստիս պատասխանը դրական է։ Հիմա արդեն ինձ լավ եմ զգում, ինքնամեկուսացել եմ, հույս ունեմ միանալ թիմակիցներիս, երբ թույլ կտան։ Շնորհակալ եմ աջակցության եւ բարի խոսքերի համար»,- Թվիթերում գրել է Օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոնը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված NBA-ի մրցաշրջանը կվերսկսվի հուլիսի 31-ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 12-ը «Դիսնեյի աշխարհում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English