22:07  ,  13 հուլիսի, 2020

Մանուէլ Պետրոսյանը` Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի առաջատար

Ջերմուկում ավարտին է մոտենում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Հուլիսի 13-ին տեղի ունեցած 7-րդ տուրում հաղթանակներ տարան սևերով հանդես եկած շախմատիտները՝ Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Տիգրան Հարությունյանը:

7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Մանուէլ Պետրոսյանը։ Հայկ Մարտիրոսյանը և Արթուր Դավթյանը 4,5-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:

Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 10-րդ կարգի է` միջազգային գրոսմայստերի նորմայով (միջին վարկանիշը` 2499.4):

Կիրառվում է Ֆիշերի ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մրցանակային հիմնադրամը 3 հազար ԱՄՆ դոլար է:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում