21:47  ,  13 հուլիսի, 2020

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները

Երեւանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում անցկացվել է լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունները։  Հինգ օր տղամարդկանց 12 և կանանց 10 թիմեր պայքարել են տիտղոսների համար։

Լավագույն եռյակներում են․ տղամարդիկ ՝ ՖԻՄԱ, ԲԿՄԱ, ՖԻՄԱ -3, կանայք՝  «Վիվառո-բեթ»,  «Վան», «Վան-2», հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Կանանց լավագույն եռյակը կմասնակցի Երևանում սեպտեմբերին անցկացվելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, իսկ տղամարդկանց թիմերը կպայքարեն տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնություններում։

Հուլիսի 14-ին Երևանում կմեկնարկի լողափնյա վոլեյբոլի Հայաստանի մինչև 22 տարեկանների առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում