14:47  ,  13 հուլիսի, 2020

«Բարսելոնան» դադարեցրել է բանակցություններն «Ինտերի» հետ

Կատալոնական «Բարսելոնան» դադարեցրել է Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխության շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է անձամբ Իսպանիայի չեմպիոնի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

«Այս տրանսֆերային պատուհանը տարբերվելու է նախորդ բոլոր տրանսֆերային պատուհաններից: Ակումբները շատ լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ են կանգնել և փորձում են նվազագույն ծախսերով հաղթահարել ստեղծված իրավիճակը:

Մենք շփումներ ունեցել ենք «Ինտերի» հետ Լաուտարո Մարտինեսի տեղափոխության վերաբերյալ, սակայն այս պահին բոլոր տեսակի բանակցությունները դադարեցված են»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

22-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքի դիմաց «Ինտերը» «Բարսելոնայից» պահանջում է 90 միլիոն եվրո և 1 ֆուտբոլիստի:

«Բարսելոնան» արդեն համաձայնության է հասել Լաուտարո Մարտինեսի հետ, որը ցանկանում է կարիերան շարունակել իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English