12:07  ,  13 հուլիսի, 2020

Բարտոմեու. Վաղ թե ուշ Չավին գլխավորելու է «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Չավի Էրնանդեսը վաղ թե ուշ ստանձնելու է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

«Վաղ թե ուշ Չավին գլխավորելու է «Բարսելոնան», սակայն այս պահին մենք մարզիչ չենք փնտրում, քանի որ ակումբը գլխավորում է Էնրիկե Սետիենը:

Մենք բավականին դժվար մրցաշրջան ենք անցկացրել, սակայն հույս ունենք հաղթել Չեմպիոնների լիգայում»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները լարված հարաբերություններ ունեն Էնրիկե Սետիենի հետ և դիմել են 40-ամյա Չավիին, որպեսզի նա համաձայնի գլխավորել «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English