11:41  ,  13 հուլիսի, 2020

Տիմո Վերների բոլոր գոլերը Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանում

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է գերմանական «Լայպցիգի» նախկին հարձակվող Տիմո Վերների բոլոր գոլերն 2019/20 մրցաշրջանում:

Գերմանիայի ավարտված մրցաշրջանում Վերները մասնակցել է 34 հանդիպման, խփել 28 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի հավաքականի  24-ամյա գերմանացի ֆուտբոլիստը «Չելսիի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։

Լոնդոնյան ակումբը Վերների համար կվճարի նրա պայմանագրում ամրագրած 60 միլիոն եվրո տրանսֆերային գինը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում