11:16  ,  13 հուլիսի, 2020

«Լիվերպուլը» ցանկանում է վաճառել Լովրենին

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» ղեկավարությունը ցանկանում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել խորվաթ պաշտպան Դեյան Լովրենին:

31-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված են ռուսական «Զենիթը» և Պրեմյեր լիգայի 2 ակումբ, որոնց անունները չեն հաղորդվում:

Դեյան Լովրենի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Լովրենը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում