01:41  ,  13 հուլիսի, 2020

«Նապոլին» ու «Միլանը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Միլանի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ֆրանսիացի պաշտպան Տեո Բեռնար Ֆրանսուան։ 34-րդ րոպեին «Նապոլիի» իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոն վերականգնեց հավասարությունը։

60-րդ րոպեին բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը առաջ մղեց դաշտի տերերին, սակայն 73-րդ րոպեին «Միլանը» ստացավ 11 մետրանոցի իրավունքը, որն արդյունավետ իրացրեց կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն։

«Նապոլին» 52 միավորով 6-րդն է, «Միլանը» 7-րդ տեղում է՝ 50 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Նապոլի» - «Միլան»՝ 2։2 (տեսանյութ)

Ջովանի Դի Լորենցո, 34, Դրիս Մերտենս, 60 - Տեո Բեռնար Ֆրանսուա, 20, Ֆրանկ Կեսիե, 73, 11մ

Հեռացում՝ Ալեքսիս Սալեմակերս («Միլան»), 87, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով