21:23  ,  12 հուլիսի, 2020

«Տոտենհեմը» պարտության մատնեց «Արսենալին» (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում տեղի ունեցավ հյուսիսլոնդոնյան դերբին «Տոտենհեմի» եւ «Արսենալի» մասնակցությամբ։ 2։1 հաշվով հաղթանակ տարավ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը։

16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը։ «Տոտենհեմն» արդեն 3 րոպե անց խփեց պատասխան գոլը։ Աչքի ընկավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։ Երկու գոլերի դրվագներում էլ հարձակվողներն օգտվեցին պաշտպանների կոպիտ սխալներից։

81-րդ րոպեին Սոն Հին Մինի իրացրած անկյունային հարվածից հետո բելգիացի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը գրավեց ֆրանսիացի Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը։

«Տոտենհեմը» 52 միավորով բարձրացավ 8-րդ տեղ, «Արսենալը» հետ է 2 միավոր եւ 9-րդն է։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Տոտենհեմ» - «Արսենալ»՝ 2։1 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 19, Տոբի Ալդերվեյրելդ, 81 - Ալեքսանդր Լյակազետ, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում