22:35  ,  12 հուլիսի, 2020

«Ինտերի» տրանսֆերային նպատակները

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել կազմը։

Իտալական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներն են Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն, պաշտպան Էմերսոնը եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը, հաղորդում է gazetta.it-ը։

Անտոնիո Կոնտեն ցանկանում է կազմում տեսնել այս կարգի փորձառու ֆուտբոլիստների։ Մասնագետի կարծիքով՝ փորձառու ֆուտբոլիստների պակասի հետեւանքով «Ինտերը» չի կարողանում հասնել լուրջ հաջողությունների։

Կանտեն ու Էմերսոնը Կոնտեի ղեկավարությամբ աշխատել են «Չելսիում», Վիդալը՝ «Յուվենտուսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում