19:20  ,  12 հուլիսի, 2020

Էրլինգ Հոլանդին Նորվեգիայում դուրս են հանել գիշերային ակումբից (ֆոտո, վիդեո)

Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հայրենիքում հայտնվել է սկանդալային իրավիճակում։ Նորվեգիայում արձակուրդն անցկացնող Էրլինգ Հոլանդին դուրս են հանել գիշերային ակումբից։ Ֆուտբոլիստը բղավել է անվտանգության աշխատակցի վրա։ Ամենայն հավանականությամբ, նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Ավարտված մրցաշրջանում Հոլանդը խփել է 44 գոլ։ Դրանցից 16-ը նա խփել է Դորտմունդի «Բորուսիայում», որին միացել է ձմռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English