17:33  ,  12 հուլիսի, 2020

Ստերլինգը՝ «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ լավագույն ռմբարկու Պրեմյեր լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը Անգլիայի առաջնության 35-րդ տուրի խաղում (5։0) «Բրայթոնին» խփած երեք գոլի շնորհիվ Պրեմյեր լիգայում (1992-1993-ի մրցաշրջանից) մանչեսթերյան ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում առաջ անցավ Յայա Տուրեից (62 գոլ) եւ դարձավ երկրորդ ռմբարկուն՝ 65 գոլ։ Չորրորդ տեղում է Դավիդ Սիլվան՝ 59 գոլ։

«Մանչեսթեր Սիթիի» լավագույն ռմբարկուն Անգլիայի առաջնություններում խփած գոլերով Սերխիո Ագուերոն է՝ 180 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում