16:26  ,  12 հուլիսի, 2020

Ռոնալդու․ Բարդ խաղ, բայց շատ կարեւոր միավոր (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Ատալանտայի» հետ 2։2 հաշվով ոչ ոքին Իտալիայի առաջնության 32-րդ տուրի խաղում։

Ռոնալդուի դուբլի շնորհիվ իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը խուսափեց պարտությունից։ Երկու գոլն էլ Ռոնալդուն խփեց 11 մետրանոցից։

«Բարդ խաղ, բայց շատ կարեւոր միավոր։ Շարունակում ենք պայքարել մինչեւ վերջ»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով լուսանկարներ հանդիպումից։

«Յուվենտուսը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ռոնալդուն Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման, խփել 28 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

View this post on Instagram

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English