13:32  ,  12 հուլիսի, 2020

Մեսին կրկնեց Անրիի նվաճումը

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Վալյադոլիդի» դեմ խաղում (1։0) դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Դրա շնորհիվ Մեսին կրկնեց Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիի նվաճումը։

Մեսին այս մրցաշրջանում արդեն խփել է 22 գոլ եւ կատարել 20 գոլային փոխանցում։ 21-րդ դարում միայն Անրիին էր հաջողվել առաջնության մեկ մրցաշրջանում խփել առնվազն 20 գոլ եւ կատարել առնվազն 20 գոլային փոխանցում։ 2002-2003թթ․ Անգլիայի առաջնությունում Անրին խփել է 24 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։

Մեսիի համար 20 գոլային փոխանցումը Լա Լիգայում անձնական ռեկորդ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English