01:59  ,  12 հուլիսի, 2020

Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Բետիսից»

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում մրցեց Սեւիլիայի «Բետիսի» հետ։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի գոլի շնորհիվ։

«Աթլետիկոն» 66 միավորով երրորդն է, «Բետիսն» ունի 41 միավոր եւ 13-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Բետիս»՝ 1։0 (տեսանյութ)

Դիեգո Կոստա, 74

Հեռացում՝ Մարիո Էրմոսո («Աթլետիկո»), 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում