00:51  ,  12 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ ապահովեց փոխչեմպիոնի կոչումը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության ավարտից երեք տուր առաջ ապահովեց երկրորդ տեղը։

Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։ Աչքի ընկան նաեւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը եւ պորտուգալացի կիսապաշտպան Բեռնանդու Սիլվան։

«Մանչեսթեր Սիթին» վաստակել է 72 միավոր, երրորդ տեղում ընթացող «Չելսին» ունի 60 միավոր։ «Բրայթոնը» 15-րդն է՝ 36 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։5 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 21, 53, 81, Գաբրիել Ժեզուս, 44, Բեռնարդու Սիլվա, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում