22:36  ,  11 հուլիսի, 2020

Չորրորդ խաղում անընդմեջ պահեստայինների նստարանին մնացած Բեյլը ծաղրել է Զիդանին (ֆոտո)

Չորրորդ խաղում անընդմեջ Մադրիդի «Ռեալի» պահեստայինների նստարանին մնացած ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը «Ալավեսի» դեմ Պրիմերային 35-րդ տուրի հանդիպման ժամանակ ծաղրել է Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։ «Ռեալը» հաղթել էր 2։0 հաշվով։

Բեյլը պահեստայինների նստարանին զվարճացել է, կերել, խմել է, սեւ բժշկական դիմակով փակել է աչքերը, իսկ երբ ավելացված ժամանակում Զիդանը 5-րդ փոփոխությամբ խաղադաշտ է դուրս բերել երիտասարդ Բրաիմ Դիասին, Բեյլը լայն ժպիտով ծիծաղել է տեսախցիկին։

Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։ Նրա շաբաթական աշխատավարձը 350 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում