22:22  +04,  11 հուլիսի, 2020

«Չելսին» պարտվեց «Շեֆիլդ Յունայթեդին»՝ 0։3 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Շեֆիլդ Յունայթեդին»։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։3 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իռլանդացի հարձակվող Դեւիդ Մաքգոլդրիկը, աչքի ընկավ նաեւ շոտլանդացի հարձակվող Օլիվեր Մաքբարնին։

«Շեֆիլդ Յունայթեդը» 54 միավորով 6-րդ տեղում է, «Չելսին» ունի 60 միավոր եւ երրորդն է։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Չելսի»՝ 3։0 (տեսանյութ)

Դեւիդ Մաքգոլդրիկ, 18, 77, Օլիվեր Մաքբարնի, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս