21:12  ,  11 հուլիսի, 2020

«Լացիոյի» անսպասելի պարտությունը Հռոմում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Սասուոլոյին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

33-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լացիոյի» իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն։ 52-րդ րոպեին «Սասուոլոն» պատասխանեց իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորիի գոլով։ Ավելացված ժամանակում հյուրերին հաղթանակ բերեց իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Կապուտոյի գոլը։

«Լացիոն» 68 միավորով երկրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Յուվենտուսից»։ Երրորդ տեղում ընթացող «Ատալանտան» 31 խաղում վաստակել է 66 միավոր։ «Սասուոլոն» 8-րդն է՝ 46 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Լացիո» - «Սասուոլո»՝ 1։2 (տեսանյութ)

Լուիս Ալբերտո, 33 - Ջակոմո Ռասպադորի, 52, Ֆրանչեսկո Կապուտո, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում