20:43  ,  11 հուլիսի, 2020

«Լիվերպուլը» «Էնֆիլդում» միավորներ չէր կորցրել 2019թ․ հունվարից

«Լիվերպուլը» Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Բարնլիի» հետ ոչ ոքի (1։1) խաղալու պատճառով ընդհատեց 24 անընդմեջ տնային հաղթանակների շարքը։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը «Էնֆիլդում» միավորներ չէր կորցրել 2019թ․ հունվարի 30-ից։ Այն ժամանակ «Լիվերպուլը» տանը 1։1 հաշվով էր խաղացել «Լեսթեր Սիթիի» հետ։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 30 տարի անց նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում