20:17  ,  11 հուլիսի, 2020

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Բրեշիային»։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտերի պատճառով որակազրկված է մեկ խաղով եւ չի մասնակցում այս հանդիպմանը։

«Ռոմա»․ Պաու Լոպես, Մանչինի, Ֆասիո, Իբանյես, Բրունո Պերես, Դիավարա, Վերետու, Կոլարով, Կառլես Պերես, Պելեգրինի, Կալինիչ։

«Բրեշիա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

Իտալիայի առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը «Բրեշիային» հաղթել է 3։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս