19:51  ,  11 հուլիսի, 2020

«Լիվերպուլը» չհաղթեց «Բարնլիին» (ֆոտո, վիդեո)

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում ընդունեց «Բարնլիին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան «Լիվերպուլի» ֆուտբոլիստները։ 34-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոյի փոխանցումից հետո աչքի ընկավ շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը։ 69-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը անգլիացի հարձակվող Ջեյ Ռոդրիգեսի գոլի շնորհիվ։

«Լիվերպուլը» վաստակել է 93 միավոր, «Բարնլին» 50 միավորով 9-րդն է։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բարնլի»՝ 1։1 (տեսանյութ)

Էնդրյու Ռոբերտսոն, 34 - Ջեյ Ռոդրիգես, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում