19:12  ,  11 հուլիսի, 2020

«Վեստ Հեմի» ոչ մի խաղացող 39 տարի Անգլիայի առաջնությունում 4 գոլ չէր խփել

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում 30-ամյա անգլիացի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոյի պոկերը «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում պատմական է «Վեստ Հեմի» համար։ Այս ակումբի ոչ մի խաղացող 1981 թվականից հետո 4 գոլ չէր խփել Անգլիայի առաջնության խաղում։

«Նորվիչ Սիթին» «Վեստ Հեմից» կրած պարտությունից հետո կորցրեց Պրեմյեր լիգայում մնալու տեսական հնարավորությունը։

Պրեմյեր լիգայի պատմության մեջ Անտոնիոն 9-րդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է առաջնության արտագնա խաղում չորս գոլ խփել։ Նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցել էր Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը 2017-ին «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում