18:48  ,  11 հուլիսի, 2020

«Ինտերը» 90 միլիոն եվրո է պահանջում «Բարսելոնայից» Մարտինեսի համար

Միլանի «Ինտերը» համաձայն է 90 միլիոն եվրոյով «Բարսելոնային» վաճառել 22-ամյա արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին, հաղորդում է MundoDeportivo-ն։ Մինչեւ հուլիսի 7-ը Մարտինեսի եւ իտալական ակումբի միջեւ պայմանագրով նրա տրանսֆերային գինը 111 միլիոն եվրո էր։

Նշվում է, որ «Բարսելոնան» արդեն համաձայնության է հասել Մարտինեսի հետ, որը ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում։

Մարտինեսի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English