18:18  ,  11 հուլիսի, 2020

Սերխիո Ռամոսը վերհիշել է Իսպանիայի պատմական նվաճումը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը վերհիշել է Իսպանիայի հավաքականի պատմական նվաճումը՝ 2010թ․ աշխարհի առաջնության եզրափակիչում հոլանդացիների նկատմամբ տարած հաղթանակն ու աշխարհի գավաթը նվաճելը։

Աշխարհի չեմպիոնը Ինստագրամում լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «10 տարի անց այն օրից, երբ բոլորս այդքան երջանիկ էինք»։

Ռամոսը Իսպանիայի հավաքականի հետ դարձել է նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008, 2012)։

View this post on Instagram

A post shared by Sergio Ramos (@sergioramos) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս